Տարածաշրջանային

Թուրքիան «Գլոբալ ազատությունների» վարկանիշային աղյուսակում նահանջել է 6 հորիզոնականով

1 րոպեի ընթերցում

Թուրքիան «Գլոբալ ազատությունների» վարկանիշային աղյուսակում նահանջել է 6 հորիզոնականով

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադական ճանաչված վերլուծական կենտրոն «Ֆրեյզերի ինստիտուտը» հրապարակել է ամենամյա «Գլոբալ ազատությունների» զեկույցը, որում Թուրքիան նահանջել է 6 հորիզոնականով. նախորդ տարի Թուրքիան այդ աղյուսակում 133-րդն էր, իսկ այս անգամ 139-րդը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական artigercek.com-ը:

Զեկույցի համաձայն՝ Թուրքիան իր տնտեսությամբ և բնակչությամբ ամենաազատ երկրների ցանկում 6 հորիզոնականով նահանջելով՝ դարձել է ցուցակի վերջին 30 երկրներից մեկը։

Զեկույցում ներառված է 165 երկիր:

Թուրքիան այս տարվա զեկույցում 2008թ. ի վեր իր գրանցած հետընթացով զիջել է միայն Վենեսուելային:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում