Սպորտ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում ես տեսա որակական փոփոխություն. Կուրղինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում ես տեսա որակական փոփոխություն. Կուրղինյան

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը դժգոհ է Հայաստանի առաջնությանը մասնակցած ըմբիշների թվից:

«Հայաստանի առաջնությունում ես տեսա որակական փոփոխություն: Երիտասարդ ըմբիշները սկսել են ավելի լավ մասնակցել: Սակայն ինձ համար անբավարար է առաջնության մասնակիցների թիվը` 70 ըմբիշ: Համեմատելով նախորդ տարիների հետ՝ գնալով նվազում է մասնակիցների թիվը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Կուրղինյանը:

Գլխավոր մարզչի խոսքով` Հայաստանի այս առաջնությունը բաց էին թողնում Օլիմպիական խաղերի մասնակիցներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը՝ վիրահատությունների պատճառով:

«Ես ինձ համար նոր անուններ բացահայտեցի այս առաջնությունում, օրինակ 57 և 61 կգ քաշային կարգերում»,-ասաց նա:

Ազգային թիմը հունվարի 9-ին սկսի ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում