Սպորտ

Հայտնի են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության հաղթողները

1 րոպեի ընթերցում

Հայտնի են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության հաղթողները

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկօրյա պայքարից հետո հայտնի են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի առաջնությանն այս տարի ընդհանուր առմամբ մասնակցում էր 70 ըմբիշ, և եզրափակիչ հասած մարզիկների մեծամասնությունը ներկայացնում էին մարզերի մարզադպրոցները:

Հայաստանի առաջնության չեմպիոններ ըստ քաշային կարգերի դարձան` Մանվել Խնձրցյանը (57 կգ), Նորայր Հարությունյանը (61 կգ), Գևորգ Թադրոսյան (65 կգ), Արման Անդրիասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (92 կգ):

Դեկտեմբերի 27-29-ը կանցկացվի Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում