Հասարակական

Ռուս-հայկական առողջապահական համաժողովը հաջորդ տարի կանցկացվի Հայաստանում

1 րոպեի ընթերցում

Ռուս-հայկական առողջապահական համաժողովը հաջորդ տարի կանցկացվի Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում կայացած ռուս-հայկական 6-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հանդիպումը նոր թափ է հաղորդել երկու երկրների միջև գործակցությանը:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, տեղեկացնելով նաև, որ 2022թ.-ին ռուս-հայկական առողջապահական ամենամյա համաժողովը կանցկացվի Հայաստանում։

Անահիտ Ավանեսյանի հրավերով ռուս-հայկական համաժողովի շրջանակներում նախատեսվում է նաև ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի այցը Հայաստան:

Նշվում է, որ առողջապահության ոլորտում հայ-ռուսական համատեղ ջանքերն արդյունավետ կանդրադառնան համակարգի բարեփոխումների վրա:

Ռուս-հայկական 6-րդ համաժողովը նշանավորվել է համագործակցության երկու հուշագրի ստորագրմամբ` ՌԴ Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի և ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի, ինչպես նաև Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի և ԱՆ Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի միջև։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում