Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 152 դեպք. մահացել է 7 մարդ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր343 հազար 997 դեպք, որից329 հազար 281-ն`առողջացած, 7921-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5301 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Վերջին մեկ օրում կատարվել է 6756 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 152 նոր դեպք, առողջացել է 153 քաղաքացի, արձանագրվել է մահվան 7 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 509 հազար 795-ի:

Հայերեն English Français Русский