Սպորտ

Մեր խնդիրն Ազգերի լիգայում նվազագույնը B խմբից դուրս չմնալն է. Արմեն Մելիքբեկյան

1 րոպեի ընթերցում

Մեր խնդիրն Ազգերի լիգայում նվազագույնը B խմբից դուրս չմնալն է. Արմեն Մելիքբեկյան

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Ազգերի լիգայում հավաքականի առաջ խնդիր է դրել առնվազն մնալ B ենթախմբում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար տարին երկու մասի բաժանվեց: Գարնանային հատվածում եղան փայլուն հաղթանակներ, իսկ աշնանային հատվածում եղան պարտություններ և ոչ-ոքիներ: Հաղթանակները բարձրացրեցին սպասելիքների հավաքականից, իսկ աշնանային հատվածից հետո որոշակի հիասթափություն կար»,-ասաց Մելիքբելյանը:

Հավաքականը հավաքած միավորներով աշխարհի առաջնության ընտրական փուլերում լավագույն երկրորդն արդյունքն ուներ:

«Կարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ հավաքականում ընդգրկվել են մեծ թվով ֆուտբոլիստներ: Նախկինում ընտրանին ավելի սահմանափակ էր: Հիմա գլխավոր մարզիչն ընտրություն է կատարում 5 տասնյակ ֆուտբոլիստներից: Մեր մշակած ծրագիրը դեռևս ընթացքի մեջ է»,-ընդգծեց նա:

Մելիքբեկյանի խոսքով` Ազգերի լիգայում հավաքականի առաջ խնդիր է դրված կայունացնել թիմի խաղը: «Մեր խնդիրն Ազգերի լիգայում նվազագույն B խմբից դուրս չմնալն է»,-ասաց ֆեդերացիայի նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում