Հասարակական

Սիսիան-Երևան ավտոճանապարհին Իրանի քաղաքացու վարած բեռնատարին բախված ավտոմեքենայի վարորդը մահացել է

1 րոպեի ընթերցում

Սիսիան-Երևան ավտոճանապարհին Իրանի քաղաքացու վարած բեռնատարին բախված ավտոմեքենայի վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 19-ին, ժամը 10:13-ին ահազանգ է ստացել, որ Անգեղակոթ գյուղի շուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1990 թ.) և«Iveco» մակնիշի բեռնատարը(վարորդ՝ ԻԻՀ քաղաքացի), ինչի հետևանքով «Mercedes» մակնիշի ավտոմեքենան մոտ 50 մ գլորվելով հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում։ Վերջինիս վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր Ս․ Զ․-ն (ծնված 1998 թ.) տեղի ուժերով հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և Գ․ Հ․-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում