Ստամբուլի բորսան դադարեցրել է իր աշխատանքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական լիրայի արժեզրկման ֆոնին Ստամբուլի բորսան հայտարարել է իր աշխատանքը դադարեցնելու մասին: Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդած տեղեկությանը:

Դեկտեմբերի 17-ին թուրքական ազգային արժույթը արժեզրկման հերթական ռեկորդն է սահմանել: Այս պահի դրությամբ ԱՄՆ 1 դոլարի համար տալիս են 16,1 թուրքական լիրա:

Վերջին մեկ ամսում Թուրքիայում դոլարը 50,5 % աճ է գրանցել, իսկ 2021 թ. ընթացքում՝ 114 %: Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեն իր որոշմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 15 %-ից իջեցրել էր 14 %-ի։Թուրքիայի վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ նոյեմբերին տարեկան գնաճը կազմել է 21,31 %:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից վարվող տնտեսական նոր մոդելի քաղաքականության պատճառով արդեն մեկ տարի է թուրքական լիրան աստիճանաբար արժեզրկվում է։ Սեպտեմբերին Թուրքիայի կենտրոնական բանկը Էրդողանի կարգադրությամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքները իջեցրել էր մինչև 15 %-ի, ինչն ավելի մեծ բացասական ազդեցություն էր ունեցել: Էրդողանի նմանօրինակ քաղաքականությունը նպատակ ունի խթանելու թուրքական ապրանքների մրցունակությունը, արտահանման ծավալների ավելացումը և նոր ներդրողների ներգրավումը:

Հայերեն Русский

ՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել

Հայաստանի վարչապետը զբոսաշրջության զարգացման ամենակարևոր գործոնը համարում է խաղաղությունը

Ռուսաստանը կոչ է անում ԱՊՀ-ում զարգացնել համագործակցությունը կենսաանվտանգության ոլորտում. Լավրով

Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը

Դատախազությունը պահանջում է «Երևանի թիվ 110 մանկապարտեզ»-ի նախկին տնօրենից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Ռումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբ

Լեհաստանի և Բելառուսի արտգործնախարարներն առաջին հանդիպումն են անցկացրել վերջին 10 տարվա ընթացքում

Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Սիրիան մոտ ապագայում օտարերկրյա ռազմաբազաների կարիք չունի. աշ-Շարաա

ՀՀ վարչապետն անկախության ամրապնդման համար կարևոր է համարում բազմազանեցված արտաքին կապերի առկայությունը