Տավրոս Սափեյանն ընտրվել է Թալինի քաղաքապետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թալին խոշորացված համայնում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ձևավորված ավագանին գումարել է առաջին նիստը, որի ընթացքում Թալինի քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Տավրոս Սափեյանը:

Տավրոս Սափեյանը շնորհակալություն հայտնեց իր օգտին քվեարկած կամ չքվեարկած ավագանու անդամներին: «Ես կանգնելու եմ մեզ ընտրած և չընտրած քաղաքացիների կողքին և մեր համայնքը շենացնելու եմ»,- քվեարկությունից հետո ասաց Սափեյանը:

Տավրոս Սափեյանը Թալինում կայացած ՏԻՄ ընտրություններում գլխավորում էր «քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը:

Թալինում կայացած ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 5037 ընտրող, «Զարթոնք» կուսակցությունը հավաքել է 2882 ձայն, «Հայք» կուսակցությունը՝ 1624 ձայն, իսկ «Մեր համայնքը» դաշինքը՝ 1258 ձայն:

Հայերեն

Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է

Այս հաղթանակը մեզ համար շատ արժեքավոր է. Մանուել Տուլիպա

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական․ Երևանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բաստիլի գրավման օրը

Թրամփը պատմել է Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու որոշումից հրաժարվելու պատճառի մասին

Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը

Փրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Կինոն բռնեց իմ ձեռքն ու կյանքիս ընկերը դարձավ. «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կինոռեժիսոր Մարկ Քազընսը հանդիպեց երկրպագուների հետ

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ