Սպորտ

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

2 րոպեի ընթերցում

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի երկրորդ խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում մրցեց Լատվիայի չեմպիոն «Ռիգա»-ի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Ռիգայից,  հանդիպման մեկնարկում «Արարատ-Արմենիա»-ն հրաշալի հնարավորություն ուներ բացելու հանդիպման հաշիվը: Դարպասապահի դիմաց մենակ դուրս գալով` Ժիրայր Շաղոյանը չկարողացավ իրացնել այդ հնարավորությունը: Արագ հակագրոհներից մեկի ժամանակ էլ «Ռիգա»-ն լավ հնարավորություն ուներ բացելու հաշիվն ու օգտագործեց իր պահը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Իագո Սիքուեիրան: «Ռիգա»-ն զարգացրեց հաջողությունն ու խփեց նաև երկրորդ գոլը 23-րդ րոպեին: Լատվիական ակումբի առավելությունը կրկնապատկեց Անկրահը:

Երկրորդ կեսի մեկնարկին Ժիրայր Շաղոյանն ուղղեց իր իսկ սխալը` օգտվելով «Ռիգա»-ի պաշտպանների սխալից ու գրավելով մրցակցի դարպասը (2:1): Իսկ ահա 63-րդ րոպեին Սանդրո Լիմայի հեռահար ու շատ դիպուկ հարվածով «Արարատ-Արմենիա»-ն վերականգնեց հաշվի հավասարությունը (2:2): Հանդիպման ավելացված ժամանակում մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց «Արարատ-Արմենիա»-ի դարպասին, որն անվրեպ իրացրեց Ռեգնալդու Ռամիրեսը:

«Ռիգա»-«Արարատ-Արմենիա»` 3:2:

Երկու խաղերի ընդհանուր` 4:3 հաշվով Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն կշարունակի պայքարը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում