Միացյալ Նահանգներ

Թրամփը պատմել է Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու որոշումից հրաժարվելու պատճառի մասին

1 րոպեի ընթերցում

Թրամփը պատմել է Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու որոշումից հրաժարվելու պատճառի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի միապետությունների ղեկավարների կոչերից հետո է որոշել հրաժարվել Հորմուզի նեղուցը պաշտպանելու նպատակով 20 տոկոսանոց մաքսատուրք սահմանելու գաղափարից։

«Տարբեր երկրների թագավորներից, էմիրներից զանգեր ստացա, և նրանք ասացին, որ կցանկանային դա այլ կերպ անել, կցանկանային միլիարդավոր ու միլիարդավոր դոլարներ ներդնել ԱՄՆ-ում»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թրամփն ասել է Սպիտակ տանը Իրաքի վարչապետ Ալի Ֆալեհ Ալ-Զաիդի հետ հանդիպման ժամանակ։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնելու համար 20 տոկոս մաքսատուրք գանձելու գաղափարից, փոխարենը Ծոցի երկրներն ԱՄՆ-ում ներդրումներ կանեն։ Թրամփը նաև հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի նավերի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում