Միջազգային

Ճապոնիան մտադիր Է ռեկորդային մեծ գումարի ռազմական բյուջե ընդունել

2 րոպեի ընթերցում

Ճապոնիան մտադիր Է ռեկորդային մեծ գումարի ռազմական բյուջե ընդունել

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հաջորդ ֆինանսական տարվա (սկսվում Է 2022 թվականի ապրիլի 1-ից) համար խնդրել Է ռեկորդային մեծ գումարի՝ ավելի քան 5,4 տրիլիոն իենի չափով (մոտավորապես 47,8 միլիարդ դոլար) բյուջե:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NHK հեռուստաալիքը: Պաշտպանության նախարարությունը մտադիր Է բյուջեից խնդրել 5 տրիլիոն 479,7 միլիարդ իեն (48,49 միլիարդ դոլար): Ներկայում այդ գումարը համաձայնեցվում Է երկրի ֆինանսների նախարարության հետ: Մասնավորապես, արհեստական ինտելեկտով հանդերձված անօդաչուների մշակման համար, որոնք կկարողանան կործանիչին վաղօրոք նախազգուշացնել վտանգի մասին, պլանավորվում Է հատկացնել 10,1 միլիարդ իեն (89 միլիոն դոլար):

Գործողության մեծ շառավիղ ունեցող կառավարվող թեւավոր հրթիռների արդիականացման համար, որոնցով կարելի կլիներ հանդերձել նավերն ու կործանիչները, պահանջվում Է 39,3 միլիարդ իեն (347,8 միլիոն դոլար): Ճապոնիայի ռազմական ծախսերն աճում են արդեն տասը տարի անընդմեջ, սակայն առայժմ չեն հասել ՀՆԱ-ի 2 տոկոսի մակարդակին: Դրա հետ մեկտեղ ընթացիկ ֆինանսական տարում լրացուցիչ բյուջեում ռազմական ծախսերի համար կհատկացվի 773,8 միլիարդ իեն (6,84 միլիարդ դոլար), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում