Քրիստինե Գրիգորյանն անհրաժեշտ է համարում ուժեղացնել անվտանգային ոլորտում ՄԻՊ-ի աշխատանքը 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանում ՄԻՊ ինստիտուտը զարգացման տպավորիչ ճանապարհ է անցել: Քրիստինե Գրիգորյանը նման կարծիք հայտնեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

«Կարծում եմ, շատերն այստեղ կհամաձայնեն, որ այսօր ՄԻՊ ինստիտուտը իրապես կայացած փոքրաթիվ ինստիտուտներից մեկն է, որն իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական հակակշռի իր առաքելությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Գրիգորյանը:

Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի զարգացման համար իրենց անուրանալի ավանդն են ունեցել ՀՀ ՄԻՊ-ի պաշտոնը նախկինում զբաղեցրած Լարիսա Ալավերդյանը, Արմեն Հարությունյանը, Կարեն Անդրեասյանը, գործող ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Իմ գործունեության բերմամբ սերտորեն աշխատել և աշխատում եմ Պաշտպանի աշխատակազմի հետ, և կարող եմ ասել, որ այնտեղ պրոֆեսիոնալ մարդիկ են հավաքված»,- նշեց Քրիստինե Գրիգորյանը:

Քրիստինե Գրիգորյանը ներկայացրեց նաև ծրագրային որոշ առաջնահերթություններ, որոնք կյանքի է կոչելու ՄԻՊ-ի պաշտոնում հաստատվելու դեպքում: Առաջինը՝ անվտանգային միջավայրի ձևավորման ու ամրապնդման համար իրավունքակենտրոն մոտեցումների ու կոնկրետ առաջարկների առաջմղումն է:

«Կարծում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանությունը որևէ ժողովրդավարությունում անվտանգային ճարտարապետության կարևոր կոմպոնենտ են, և մենք բացառություն չենք: Մեր դեպքում, կարծում եմ, անհրաժեշտ է անվտանգային հարցերում ուժեղացնել մարդու իրավունքների ապահովման հիմնարար սկզբունքը՝ հետևողականորեն առաջ մղելով թե սահմանամերձ շրջաններում անվտանգության գոտու ստեղծման ու խաղաղ բնակչության բնականոն կյանքի ապահովման համար՝ ի թիվս այլ հումանիտար հարցերի: Կարծում եմ, Թաթոյանի աշխատանքը թե պատերազմի ընթացքում, թե դրանից հետո Մարդու իրավունքների հարցերում մանդատ ունեցող միջազգային կազմակերպությունների, միջազգային լրատվամիջոցներին արձանագրված խախտումները ներկայացնելու առումով աշխատանքը շատ կարևոր և բարձր գնահատելի է և այս ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակել և զարգացնել:

Միևնույն ժամանակ, ի թիվս այլ հումանիտար հարցերի, կարևոր է նաև չմոռանալ տեղահանված անձանց բնականոն կյանքի ապահովման, սոցիալական վերաինտեգրման ու, ըստ էության, բնական կյանքի վերականգման գործառույթը, որի մասով Պաշտպանը ունի կարևոր գործիքակազմ ու դերակատարություն»,- եզրափակեց Գրիգորյանը:

Հայերեն

Մեզ հեշտ հանդիպում չի սպասվում. Գոռ Մանվելյանը՝ «Սիոն»-ի դեմ խաղի մասին

ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքների վերաբերյալ իր գնահատականը

Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը. այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը և կենցաղային իրեր

Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք

Ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են. 425 անձ տեղափոխվել է ոստիկանություն

Երևանի քաղաքապետարանը շարունակում է զարգացնել ներառական ծառայությունները

Հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված ԱԳԼՃԿ-ներում և ԱԲԼԿ-ներում պահանջվում է խստագույն վերահսկողություն

ՍԱՏՄ-ն կասեցրել է Գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

«Երևան» բժշկագիտական կենտրոնում ակնային մի շարք վիրահատություններ կատարվում են լազերային նորագույն սարքավորումով

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Օստ»-ի երկու արտադրատեսակի արտադրությունը