Հասարակական

Երևան-Մուսալեռ ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդը մահացել է

1 րոպեի ընթերցում

Երևան-Մուսալեռ ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը դեկտեմբերի 15-ին, ժամը 13։01-ին ահազանգ է ստացել, որ Երևանից Մուսալեռ գյուղ տանող ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ «VAZ-2105» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ն․, ծնված 1974 թ.) բախվել է կայանած «Nissan Elgrand» և «Nissan X-Trail» մակնիշների ավտոմեքենաներին․ «VAZ-2105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները սահմանազատել են տարածքը, Ա․ Ն․-ի դին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում