Հասարակական

Պատմության հետագծով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1916 թ. դեկտեմբերի 15-ին ծնվել է Վիգեն Խեչումյանը՝ հայ արձակագիր։

-1924 թ. դեկտեմբերի 15-ին ծնվել է Հովհաննես Բադալյանը՝ հայ ճանաչված երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ երգարվեստի երախտավոր (մահ.՝ 2001 թ.):

-1929 թ. դեկտեմբերի 15-ին ծնվել է Արման Մանարյանը՝ խորհրդային հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975), դերասան Երվանդ Մանարյանի կրտսեր եղբայրը։ Մանարյանը 2012 թ. արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի։ 1961 թ. նկարահանել է «Տժվժիկ» կարճամետրաժ ֆիլմը։ Դրանից հետո՝ «Կարինե» (1967), «Հեղնար աղբյուր» (1971), «Վերադարձ» (1972), «Մորգանի խնամին», «Բյուրականի աստղադիտարանը» և այլ կինոնկարներ։ Գրել է մի քանի ֆիլմերի սցենարներ:

-1939 թ. դեկտեմբերի 15-ին կայացավ «Քամուց քշվածները» նշանավոր ֆիլմի պրեմիերան:

-1982 թ. դեկտեմբերի 15-ին ստեղծվեց Երևանի կամերային թատրոնը: Իր գործունեության տարիներին թատրոնն իրականացրել է ավելի քան 50 բեմադրություն, որոնք հայտնի և սիրված են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի բազմաթիվ երկրներում, ինչպես նաև 20-ից ավելի մանկական ներկայացումներ։

-1985 թ. դեկտեմբերի 15-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխնախագահ Ժ. Դուկրոն 35 պատգամավորի անունից հանդես եկավ՝ պահանջելով հատուկ օրենք ընդունել և ճանաչել «1915 թ. ցեղասպանությունը, որին զոհ դարձավ հայ ժողովուրդը»։

-1895 թ. դեկտեմբերի 15-ին ծնվել է Կարո Զաքարյանը՝ հայ կոմպոզիտոր, խմբավար։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1960 թ.)։

-1899 թ. դեկտեմբերի 15-ին ծնվել է Գաբրիել Էլ-Ռեգիստանը՝ հայազգի խորհրդային լրագրող, գրող, ԽՍՀՄ օրհներգի խոսքերի համահեղինակ։ Բանաստեղծ Հարոլդ Ռեգիստանի հայրը։

-2012 թ. դեկտեմբերի 15-ին մահացել է Պետրոս Պետրոսյանը՝ գեղանկարիչ:

-1467 թ. դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ Բաի ճակատամարտը՝ մոլդովա-հունգարական պատերազմի նշանավոր մարտերից մեկը:

-1899 թ. դեկտեմբերի 15-ին անգլո-բուրական պատերազմի ժամանակ տեղի ունեցավ Կոլենսոյի ճակատամարտը:

Ա. Հ.

Հայերեն

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հանրային ծառայություններ կմատուցեն Արմավիրի և Արագածոտնի մարզերում

Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 74,26 դոլար

Մյանմայի ափերի մոտ նոր երկրաշարժ է տեղի ունեցել

ՌԴ Իրկուտսկի մարզում կործանվել է Տու-22Մ3 ինքնաթիռ. օդաչուներից մեկը զոհվել է

Մյանմայում 20-օրյա զինադադար են հայտարարել երկրաշարժի հետևանքները վերացնելու նպատակով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Իսրայելի վարչապետը հայտարարել է Գազայի հատվածում նոր տարածքներ գրավելու մասին

Ճապոնիայի ափերի մոտ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ուկրաինայի տարածքով գազի տարանցիկային մատակարարման վերականգնումը կհանգեցնի Եվրոպայում դրա գնի նվազմանը. Սլովակիայի վարչապետ

Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակչի մասնակից բոլոր ակումբները