Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են ելույթները «Աբու Դաբի մաստերս»-ում 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները շարունակում են ելույթները «Աբու Դաբի մաստերս»-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղարկված 6 տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից Տիգրան Հարությունյանը և Շանթ Սարգսյանը վաստակել են 3-ական միավոր: Առաջատարը 5 միավորով Ուկրաինայի ներկայացուցիչ Պավել Էլյանովն է:

ԱբուԴաբիի մրցաշարը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի այսօր՝ դեկտեմբերի 14-ին:

Հայերեն Русский Türkçe