Հասարակական

Երևանի Լենինգրադյան փողոցում տեղի ունեցած ՃՏՊ-ից տուժած երկու մարդ հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Երևանի Լենինգրադյան փողոցում տեղի ունեցած ՃՏՊ-ից տուժած երկու մարդ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը դեկտեմբերի 11-ին, ժամը 23։15-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Լենինգրադյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։

«Պարզվել է, որ «Ford Fiesta» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Մ., ծնված1963 թ․) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բետոնե արգելապատնեշին․ ուղևորներից մեկն արգելափակվել է ավտոմեքենայում։

Փրկարարներն ուղևոր Ս․ Մ․-ին (ծնված1966 թ․) դուրս են բերել ար­գելափակումից․ վերջինիս և մյուս ուղևոր Ա․ Մ․-ին (ծնված1965 թ․) մոտեցրել են շտապօգ­նության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում