Ներդրվում է երեխաների և սոցիալական պաշտպանության նոր համակարգ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մայրաքաղաքը սոցիալական պաշտպանության նոր համակարգի կարիք ունի: Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է երեխաների և սոցիալական պաշտպանության նոր համակարգի ներդրման աշխատանքներ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը նշեց, որ կատարված ուսումնասիրության, հետազոտության արդյունքում առաջ են քաշվել խնդիրներն ու իրավիճակը, որի հիման վրա էլ ուրվագծվել է նոր սոցիալական համակարգը, նախանշվել են աշխատանքները: Արդեն Երևանի աշխատակազմում կառուցվածքային փոփոխություններ են կատարվել, և ձևավորվել է Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը:

«Նախկինում առանձին գործող երեխաների իրավունքի պաշտպանության բաժինը և սոցիալական ապահովության վարչությունը միմյանց հետ չէին համագործակցում: Այնինչ, կարիքի մեջ հայտնված երեխաները, առանց սոցիալական պաշտպանության հնարավոր չէ դիտարկել: Այս դեպքում գործում է մեկ միասնական վարչություն՝ ներգրավելով բոլոր օղակներին: Նման պարագայում աշխատանքի արդյունավետությունը շատ ավելի բարձր է»,- ասաց Լուսինե Հովհաննիսյանը:

Բարեփոխումների հաջորդ փուլով նախատեսվում է Երևանի վարչական շրջաններում ստեղծել սոցիալական պաշտպանության նոր բաժիններ, որտեղ լինելու են նեղ մասնագետներ: Սահմանվելու է սոցիալական աշխատողի և հոգեբանի հաստիք: Լուսինե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ վարչական շրջաններում գործում են խնամակալության ու հոգաբարձության մարմիններ, սակայն այդտեղ ընդգրկված մասնագետները կամավորության սկզբունքով են աշխատում: Նոր բարեփոխումներով արդեն կոնկրետ վճարովի հաստիքով նեղ մասնագետներ կլինեն ու անհրաժեշտության դեպքում կաջակցեն գործընթացին: Քաղաքապետարանի ներկայացուցիչը վստահ է, որ այդ կերպ աշխատանքն առավել արդյունավետ կլինի:

Բարեփոխումներն իրականացնելու համար աշխատանք է տարվում կադրային ռեսուրսը բարելավելու համար: Լիլիթ Հովհաննիսյանը նշեց, որ պրոֆեսիոնալ սոցիալական աշխատողի խնդիր ունեն: Միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացրել են դասընթացներ: Շուրջ 60 սոցիալական աշխատող արդեն վերապատրաստվել է: Աշխատանքներ են տարվում սոցիալական ծրագրերն առավել հասցեական դարձնելու համար:

«Նախկինում Երևանի քաղաքապետարանը բազմակի ուղղություններով սոցիալական ծրագրեր չի իրականացրել: Եղել են ավելի շատ կետային լուծումներ: Հիմա մենք առաջարկում ենք ոչ թե միանվագ ինչ-որ չափի գումար տրամադրել, այլ գնահատել կարիքներն ու, ըստ այդմ, աջակցել»,- ասաց Լուսինե Հովհաննիսյանը: Աջակցությունը կարող է լինել ինչպես գույքի, գումարի, հոգեբանական, բժշկական ծառայության, այնպես էլ հմտությունների զարգացման, աշխատանքի տեղավորման տեսքով: Այսինքն՝ այնպես արվի այնպես, որ կարիքի մեջ հայտնված ընտանիքը, համապատասխան ծրագրերով դառնա ինքնաբավ:

Հայերեն

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել փակել Բաքվում գործող Ռուսական տունը

Հունաստանի խորհրդարանը երրորդ անգամ չի կարողացել երկրի նախագահ ընտրել

ՀՀ-ի սեփականության իրավունքն է գրանցվել Երևանում գտնվող 1 բնակարանի և Կոտայքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ. Դատախազություն

Վստահ չեմ, որ Երևանի բնակիչների մեծ մասն ուզում է այսօր վճարել 100 դրամ, բայց 3 տարի հետո ունենալ ջարդված «Գազել»-ներ. Էկոնոմիկայի նախարար

ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը

Ադրբեջանը ռուսական կողմին պաշտոնական ծանուցում է ուղարկել «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ

Ֆրանսիան Ուկրաինա է ուղարկել առաջին Mirage կործանիչները

ԶՊՄԿ-ն հանցագործության մասին երեք հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին

ՄՊՀ-ի կայքում հանրությունը կարող է հետևել խոշոր առևտրային ցանցերում մի շարք ապրանքների գներին

Պեկինում հայտարարել են, որ Չինաստանը չի միջամտում Պանամայի ջրանցքի կառավարմանը