Ադրբեջան

Ադրբեջանը ռուսական կողմին պաշտոնական ծանուցում է ուղարկել «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը ռուսական կողմին պաշտոնական ծանուցում է ուղարկել «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ

Ադրբեջանի կողմից ռուսական կողմին պաշտոնական ծանուցում է ուղարկվել Ադրբեջանի տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության գործունեությունը դադարեցնելու մասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական Report.az-ը՝ հղում անելով իր քաջատեղյակ աղբյուրներին։ 

«Ադրբեջանը շարունակում է իր ազգային շահերը պաշտպանելու հետևողական կուրսը և ցույց է տալիս, որ մտադիր չէ հանդուրժել արտաքին միջամտությունն իր ներքին գործերին՝ անկախ նրանից, թե որտեղից է այն գալիս։ 

Ապացույցը նաև այն է, որ նախկինում նման որոշում կայացվել է ամերիկյան USAID գործակալության հետ կապված՝ նույնիսկ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից և այս կառույցը լուծարելու նրա հետագա որոշումից առաջ»,-ասվում է ադրբեջանական լրատվամիջոցի տարածած տեղեկատվության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում