Ազգային գրադարանը համալրվել է նոր սարքավորումներով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի ազգային գրադարանը համալրվել է նոր համակարգիչներով, նոթբուքերով, հիշողության և այլ սարքերով, որոնք կօգնեն էլ ավելի արդյունավետ դարձնել գրադարանի աշխատանքը:

Տեխնիկան տրամադրել է Հայ կրթական հիմնարկությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը պատմեց, որ ամիսներ առաջ հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային գրադարանի տնօրեն Անի Բոյաջյանի հետ, և զրուցել են Ազգային գրադարանի խնդիրների մասին: Հանդիպումից մի քանի ամիս անց Չուլյանը Բոյաջյանից նամակ է ստացել, որում նա խնդրել է գրավոր ներկայացնել, թե ինչի կարիք ունի գրադարանը: Հետագայում Բոյաջյանը նամակն ուղարկել էՀայ կրթական հիմնարկությանը։

«Մեզ համար առաջնային էր մեր գրադարանի տեխնիկական վերազինումը, արդիականացումը երեք ուղղությամբ: Առաջինը համահավաք գրացուցակի համալրումն էր: Պետք էր թարմացնել գրադարանի մշակման բաժնի համակարգիչները: Երկրորդը թվայնացումն էր: Մոտ տասը տարի է՝ թվայնացվում է գրադարանի ամբողջ հայատառ, հայալեզու մամուլն ու գրականությունը, և ավելացել են ծավալները, և ավելի արագ աշխատելու կարիք կա, ուստի պետք էին հզոր համակարգիչներ ու թվայնացնող սարքեր: Կարևոր էր նաև սպասարկումը: Ակտիվ առցանց սպասարկում իրականացնելու նպատակով ևս նոր համակարգիչներ էին պետք»,-շեշտեց Չուլյանը:

Նրա խոսքով՝ նվիրատվությունը կազմում է Ազգային գրադարանի տեխնիկական վերազինման 30 տոկոսը, ինչը մեծ թիվ է:

Հայ կրթական հիմնարկության գործադիր տնօրեն Արմինե Հարոյանն էլ հիշեցրեց, որ հիմնարկությունը 75 տարվա պատմություն ունի: Այն Հայաստանում, Արցախում և սփյուռքում կրթական գործունեություն է իրականացնում, զբաղվում է դպրոցաշինությամբ և այլ հարցերով: «Մոտ 200 դպրոց է վերանորոգվել: Բազմաթիվ ուսանողների ուսման վարձերն ենք վճարում և այլն: Մեր գործունեության հիմքը կրթությունն է, և դրանից անմասն չէր կարող մնալ Ազգային գրադարանը, որը պետք է հասանելի լինի մարզերում, սփյուռքում: Մոտ 50 մլն դրամից ավելի ներդրում է կատարվել»,- նշեց Հարոյանը՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը երկարատև կլինի:

Հայերեն Русский

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել