Քաղաքականություն

Իտալացի պատգամավորը միջազգային հանրությանը կոչ է անում ուշադիր լինել ԼՂ-ում և ՀՀ սահմանին նոր բռնությունից խուսափելու համար

1 րոպեի ընթերցում

Իտալացի պատգամավորը միջազգային հանրությանը կոչ է անում ուշադիր լինել ԼՂ-ում և ՀՀ սահմանին նոր բռնությունից խուսափելու համար

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին շարունակում է լարված մնալ՝ վերջինիս կողմից զինադադարի շարունակական խախտումների պատճառով։ Միջազգային հանրությունը պետք է բարձր պահի ուշադրությունը՝ խուսափելու համար բռնության ցանկացած ձևի կամ համաձայնագրերի խախտման շարունակությունից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AGI գործակալությունը, այս մասին ասել է Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի անդամ, խառը խմբակցության և պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ, Coraggio Italia կուսակցության անդամ Ջորջո Սիլլին։

«Հայաստանի կողմից համագործակցության իրական ցանկություն կա, ճիշտ է նրան աջակցել բոլոր միջոցներով, որպեսզի այս տարածքը նույնպես կարողանա կայունանալ խաղաղ պայմաններում»,- եզրափակել է նա։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում