ՀԱՊԿ-ի երկրների գլխավոր շտաբները սահմանել են կոալիցիոն ռազմական շինարարության գերակայությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զինված ուժերի Գլխավոր շտաբները դեկտեմբերի 8-ին ՀԱՊԿ-ի Զինվորական կոմիտեի (ԶԿ) նիստում սահմանել են կոալիցիոն ռազմական շինարարության գերակայությունները, հաղորդել Է Զինվորական կոմիտեի նախագահ, ՌԴ-ի զնված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կայացավ կարծիքների հանգամանալից փոխանակություն հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմա-քաղաքական իրադրության շուրջը: ՀԱՊԿ-ի երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների կողմից հավաստվեց ռազմական անվտանգության մարտահրավերների եւ սպառնլիքների բնույթի միասնական ըմբռնումը: Պայմանավորվեցինք համակարգել դրանց չեզոքացման համատեղ գործողությունները եւ կատարելագործել ՀԱՊԿ-ի ռազմական ներուժը»,- ասել Է Գերասիմովը՝ ամփոփելով նիստի արդյունքները, որը, նրա գնահատմամբ, անցել Է կառուցողական ոգով:

«Քննարկվեցին ռազմական ոլորտում ՀԱՊԿ-ի գործունեության գերակա ուղղությունները հաջորդ տարի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանում: Տրվեցին դրանց իրականացման հաձնարարություններ»,- հայտնել Է Գերասիմովը՝ նաեւ հավելելով, որ սահմանվել Է «Միավորված ազգերի կազմակարպության խաղաղապահ գործունեությանը ՀԱՊԿ-ի խաղաղապահ ներուժի ներգրավման, այդ թվում խաղաղապահ գործողությունների մասնակցության համար զինվորական դիտորդների եւ շտաբների սպաների պատրաստման» աշխատանքի կարգը:

«Քննարկեցինք ՀԱՊԿ-ի Օպերատիվ հակազդման կոլեկտիվ ուժերի հետ համատեղ «Փոխգործակցություն- 2021» վարժանքների անցկացման արդյունքները: Ընդունվեցին կազմակերպության կոլեկտիվ ուժերի այդ բաղադրիչի արդյունավետ կառավարման բարձրացման որոշումներ»,- ասել Է Գերասիմովը:

Նաեւ նիստում հավանություն Է տրվել Միխայլովսկայա ռազմական հրետանային ակադեմիայի գործունեությանը՝ որպես հրթիռային զորքերի եւ հետանու մասնագիտությունների գծով ՀԱՊԿ-ի անդամ պետությունների համար զինվորական կադրերի պատրաստման բազային կազմակերպության գործունեությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է