1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ուժերի ռազմական ավտոմեքենաների շարասյունը հարձակման Է ենթարկվել Հասեքեի նահանգում: Դեկտեմբերի 7-ին այդ մասին հայտնել Է Սիրիայի SANA լրատվական գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գրծակալության տվյալներով՝ անցած գիշեր ամերիկյան ուժերի ավտոմոբիլները «երկու պայթուցիկ սարքերի օգտագործմամբ հարձակման են ենթակվել Էլ Յարուբիայի շրջանում, որը սահմանակից Է Իրաքին»: Գործակալությունը նշում Է, որ փոխադրամիջոցներին լուրջ վնաս Է հասցվել: Հասեքեում հարձակման հետեւանքով հնարավոր տուժածների մասին տեղեկություններ չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: