Ալեն Սիմոնյանն ու Արամ Վարդևանյանը բանավիճեցին Արցախի բանակցային գործընթացի հարցով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը բանավիճեցին Արցախի բանակցային գործընթացի առնչությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արամ Վարդևանյանը, անդրադառնալով Արցախի վերաբերյալ բանակցային գործընթացին, նշեց՝ ցավում է, որ ԱԺ ամբիոնից հերթական անգամ իշխանականների կողմից ներկայացվեց այն, ինչն իր գնահատմամբ մանիպուլյատիվ ձևով ներկայացվել է վերջին 3 տարիներին:

Վարդևանյանը հիշեցրեց վերջերս ՌԴ ԱԳՆ-ի արած հայտարարության մասին, որում ԱԳՆ-ն հիշեցրել է ԼՂ հակամարտության փուլային լուծման տարբերակի մասին, այսինքն` Լավրովի պլանի մասին: «Բառացի եկեք նշենք, հայերեն պատշաճ թարգմանություն կա: Երկու շրջանները վերադարձվում էին Ադրբեջանին, կամ քննարկվում էր այդ հարցը, ինչը պետք է ուղեկցվեր ԼՂ կարգավիճակի որոշման հետ պարտադիր կապակցմամբ: Ասել, թե սա նշանակում է 7 շրջան՝ ոչնչի դիմաց, դա ուղղակի մանիպուլյացիա է, դա ուղղակի ճշմարտությունից խուսափելու հարց է: Կարգավիճակի պարտադիր կապակցումը կարգավիճակի պարտադիր կապակցումն է, դա ինչ-որ բարդ միտք չէ: Դա նշանակում է, որ մինչև կարգավիճակը չլուծվի, այն երկու շրջանի հարցը ոչինչ չի լինելու…»,- ասաց պատգամավորը:

Ըստ նրա՝ Ալիևը վատ երազներում է տեսնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ Նիկոլ Փաշինյանին մեղադրեց գաղտնի բանակցությունների մեջ:

Ալեն Սիմոնյանն էլ, անդրադառնալով ելույթին, մեղադրեց Ռոբերտ Քոչարյանին Արցախը բանակցային սեղանից դուրս թողնելու մեջ:

«Միգուցե իրավական հարցերով բավականին տեղեկացված եք, բայց խնդրում եմ՝ բանակցային այդ մանրուքների մեջ մի մտեք, որովհետև այդտեղ ջախջախիչ պարտություն կկրեք, քանի որ առնվազն 2 շրջան ասելիս մի մոռացեք, որ այդ երկու շրջանը Արցախի Սահմանադրությամբ հանդիսանում են Արցախի տարածք և այլն: Կարգավիճակի մասին խոսելիս խնդրում եմ տեսեք, թե արդյոք այնտեղ կա՞ր որևէ հստակ բան, և վերջիվերջո, բա որ այդ ամեն ինչն այդքան լավ էր, ինչո՞ւ չարեցիք դուք»,- ասաց ԱԺ նախագահը՝ անդրադառնալով Վարդևանյանին:

Հայերեն

Երեմյան կաթնամթերքը հասանելի է ԱՄՆ-ում

Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ

Բռնության դեմ պայքարի միջազգային օրվա իմաստը մի աշխարհ կերտելն է, որտեղ երեխան իր կյանքով չի վճարում տարաձայնությունների գինը. դեսպան Շիրղոլամի

Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Լեհաստանում մշտական ​​ռազմակայան կառուցելու հնարավորությունը

Հաջիևը խոսել է Հայաստանի հետ խաղաղության ամրապնդման կարևորության մասին

ԵՄ հանձնակատար Կոսն անհնարին է համարում Ուկրաինայի անդամակցումը ԵՄ-ին 2027 թ. հունվարի 1-ից

Ցրտահարության վտանգ՝ հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը. գյուղացիներին հորդորում են բերքահավաք իրականացնել

ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանը հրավիրում է աճուրդի

Սևանում Տարեցների միջազգային օրվան նվիրված միջոցառում է անցկացվել