Գեղարքունիքի մարզում  քվեարկությանը մասնակցել են ընտրողների 44,20 տոկոսը

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սեւան, Գավառ, Վարդենիս խոշորացված համայնքների ղեկավարների դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությանը քվեարկության ավարտի ժամը 20-ի դրությամբ մասնակցել են 69 հազար 496 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 44,20 տոկոսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, ժամը 20-ի դրությամբ Մարտունի խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցել են 23 հազար 431 ընտրող, կամ ընտրողների ընդհանուր թվի 39,84 տոկոսը: Գավառ խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել են 19 հազար 423 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 46,05 տոկոսը, Սեւան խոշորացված համայնքում՝ 12 հազար 570 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 40,70 տոկոսը, Վարդենիս խոշորացված համայնքում՝ 13 հազար 667 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 50,24 տոկոսը:

Ընտրությունների ընթացքում, նախնական տվյալներով, խախտումների կամ այլ լուրջ միջադեպեր չեն արձանագրվել:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA

ՄԻՊ-ը կարևորել է ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում իրականացվող բարեփոխումները

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման թեման

Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Բլոգերների և սոցիալական հարթակներում ազդեցիկ անձանց գործունեության կարգավորումը միջազգային քննարկումների առարկա է․ ՄԻՊ

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունել է երիտասարդ հայ կինոռեժիսորի մրցանակը «Golden FEMI» փառատոնում