Գեղարքունիքի մարզում ժամը 17-ի դրությամբ քվեարկել  է ընտրողների 36,18 տոկոսը

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սեւան, Գավառ, Վարդենիս խոշորացված համայնքների ղեկավարների դեկտեմբերի 5-ին կայացող ընտրությանը ժամը 17-ի դրությամբ մասնակցել են 56 հազար 936 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 36,18 տոկոսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 19,20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, ժամը 17-ի դրությամբ Մարտունի խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցել են 19 հազար 503 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 32,20 տոկոսը: Գավառ խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել են 15 812 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 37,49 տոկոսը, Սեւան խոշորացված համայնքում՝ 10 108 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 32,73 տոկոսը, Վարդենիս խոշորացված համայնքում՝ 11 513 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 42,32 տոկոսը:

Ընտրություններն անցնում են առանց խախտումների կամ լուրջ միջադեպերի:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA

ՄԻՊ-ը կարևորել է ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում իրականացվող բարեփոխումները

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման թեման

Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Բլոգերների և սոցիալական հարթակներում ազդեցիկ անձանց գործունեության կարգավորումը միջազգային քննարկումների առարկա է․ ՄԻՊ

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունել է երիտասարդ հայ կինոռեժիսորի մրցանակը «Golden FEMI» փառատոնում