Հասարակական

Ավտոմեքենաների չեզոքացման համակարգերի ապամոնտաժման նկատմամբ կսահմանվի խիստ վերահսկողություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով նախատեսվում է խիստ վերահսկողական մեխանիզմներ սահմանել ավտոմեքենաների չեզոքացման համակարգերի (катализатор) ապամոնտաժման նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ նախագծի ընդունման արդյունքում կկատարելագործվի տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացը:

«Առավելագույն չափով կնվազեն ավտոտրանսպորտային միջոցների՝ սարքին վիճակում գտնվող չեզոքացման համակարգի ապամոնտաժման, առանց չեզոքացման համակարգի և դրա անսարք վիճակում ավտոտրանսպորտային միջոցի շահագործման դեպքերը, էականորեն կնվազեն մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների ծավալները, ինչպես նաև դրանց վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու կյանքի ու առողջության վրա»,-նշել է նախարարը:

Նախագիծը ներկայացված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնականհարթակում, որտեղ մանրամասն ներկայացված են խնդիրներն ու հիմնավորումները: Նախագծի հիմնավորում բաժնում նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի ու օգտագործողների կողմից ապամոնտաժվում և վաճառվում են կատալիզային չեզոքարարները։ Պատճառը դրանց բարձր գինն է, քանի որ կատալիզային չեզոքարարի արտադրության համար կիրառվում են թանկարժեք մետաղներ՝ ոսկի, պլատին, պալադիում և ռոդիում: Առանց այդ սարքավորման շահագործվող ավտոմեքենաները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում գործող պահանջներին ու նորմատիվներին: Արդյունքում տրանսպորտային միջոցն առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով շահագործման դեպքում վտանգավոր նյութերն (ածխաջրածիններ, ազոտի օքսիդներ, ածխածնի օքսիդ) անարգել արտանետվում են մթնոլորտային օդ, ինչը չափազանց վտանգավոր է, մանավանդ, եթե այն ստանում է զանգվածային բնույթ, ինչը ներկայումս նկատվում է Հայաստանի Հանրապետությունում:

Նշվում է, որ նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա։ Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերում էական փոփոխություններ չեն կանխատեսվում։

Հայերեն

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն