ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը «Երևան ՋԷԿ» ընկերության տնօրենի հետ քննարկել է ընթացիկ հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նոյեմբերի 29-ին այցելել է «Երևան ՋԷԿ» ՓԲԸ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նախ խորհրդակցություն է անցկացրել «Երևան ՋԷԿ»-ի աշխատակազմի հետ, քննարկել ընթացիկ հարցեր, ծանոթացել խնդիրներին, ապա «Երևան ՋԷԿ»-ի տնօրեն Արսեն Գրիգորյանի և ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ՋԷԿ-ի տարածքում։

«Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրամադրված արտադրության լիցենզիայի շրջանակներում արտադրում է էլեկտրական և ջերմային էներգիա և շուկայի կանոնների համաձայն մեծածախ շուկայում այն վաճառում ու արտահանում է:

ՀՇԳՑ էներգաբլոկը կառուցվել է 2010 թվականին համապատասխան տեխնիկատնտեսական հիմնավորմամբ: Կառուցված է ժամանակակից տեխնոլոգիայով և գործող էլեկտրակայանների համեմատ ունի էլեկտրական և ջերմային էներգիաների բացթողնման վրա վառելիքի տեսակարար ծախսերի ցածր մեծություն, բարձր օգտակար գործողության գործակից, միավոր արտադրանքի համար շրջապատող միջավայր արտանետումների ցածր ցուցանիշներ: ՀՇԳՑ էներգաբլոկում որպես վառելիք օգտագործվում է բնական գազ: ՀՇԳՑ էլեկտրակայանի դրվածքային ընդհանուր հզորությունը 233,6 ՄՎտ է: Համալրված աշխատողների թվաքանակը՝ 186 մարդ:

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից