Էժան էլեկտրաէներգիա և ընդհանուր սպառման 25 տոկոսի ապահովում. Երևանում բացվեց նոր էլեկտրակայան 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում բացվեց 250 Մվտ հզորությամբ համակցված շոգեգազային ցիկլով նոր էլեկտրակայան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագիծը իրականացվել է «Ռենկո» ընկերության, «Սեյս Սիմեստ» իտալական պետական արտահանման-վարկային գործակալության և այլ կազմակերպությունների և անհատների կողմից:

Լրագրողների հետ զրույցում «Ռենկո» ընկերության նախագահ Ջովաննի Գասպարինին նշեց, որ այսօր իրենց ընկերության, ինչպես նաև Հայաստանի համար մեծ իրադարձություն է, որովհետև բացվել է շոգեգազային ցիկլով նոր էլեկտրակայան 250 Մգվ հզորությամբ` հագեցած գերժամանակակից տեխնոլոգիաներով:

«Դա մեզ թույլ կտա ստանալ շատ էժան էլեկտրականություն: Գինը լինելու է մոտ 29 դրամ/կՎտժ: Եթե հաշվենք Հայաստանում սպառումը հասնում է 1000 մեգավատի, դա նշանակում է կկարողանանք ապահովել 20-25 տոկոսը»,- ասաց Գասպարինին:

«Ռենկո» ընկերության նախագահը կարևորեց աշխարհում այլընտրանքային աղբյուրներից էլեկտրականություն ստանալը, սակայն, ըստ նրա, Հայաստանի համար, ինչպես և բոլոր երկրներում այլընտրանքային էլեկտրաէներգիան չի կարողանում ապահովել մարդկանց հիմնական բազային կարիքները:

«Այս տիպի կայանը շատ արդյունավետ է և գրեթե զրո ազդեցություն ունի կլիմայի վրա»,- հավելեց Գասպարինին:

«Ռենկո» ընկերության նախագահ խոսքով` շինարարական աշխատանքների ժամանակ ներգրավված են եղել 800-1000 աշխատակից` հիմնականում տեղացիներ, իսկ էլեկտրակայանի գործարկումից հետո ստեղծվել է մշտական 50 նոր աշխատատեղ:

«Ծրագրի իրականացման համար շուրջ 280 միլիոն եվրոյի չափ գումար է ծախսվել: Ներդրումն ամբողջովին մասնավոր է»,- շեշտեց Գասպարինին:

«Սեյս Սիմեստ» իտալական պետական արտահանման-վարկային գործակալության գործադիր տնօրեն Մաուրո Դալգունսոն գոհ է նախագծի իրագործումից:

«Սա առաջին ներդրումային ծրագիրն է, բայց հաստատապես կարելի է ասել, որ ծրագրի հաջողությունը մեծ նախադրյալ է, որպեսզի այլ իտալական ընկերություններ ևս մտածեն և գան նմանատիպ ծրագրեր և ներդրումներ իրականացնեն Հայաստանում: Հայաստանը շատ կարևոր նշանակություն ունեցող երկիր է, գտնվում է տնտեսական համակարգերի խաչմերուկում և մեծ հետաքրքրություն է ներկայացնում և կարող է ներկայացնել արտասահմանյան ներդրողների համար»,- եզրափակեց Դալգունսոն:

Հայերեն Русский

CBD COP17 համաժողովի կազմակերպչական կոմիտեի հերթական նիստին քննարկվել է Առաջնորդների գագաթնաժողովի և բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպչական հարցերը

Հայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess» մրցաշարի առաջատարից հետ է մեկ միավորով

Իրանում հայտարարել են արտաքին շուկա նավթի մատակարարումների գրեթե լիակատար դադարեցման մասին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին. կան զոհեր

Ստեղծվել է ՀՀ ԶՈՒ-ում ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող աշխատանքային խումբ

Տիգրան Ավինյանն անդրադարձել է իր նախաձեռնությամբ մի շարք մանկապարտեզներում մեկնարկած հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագրին

Թրամփը հայտարարել է Թեհրանի դեմ տնտեսական պատերազմի և Իրանի աջակիցների համար «ահռելի» տնտեսական հետևանքների մասին

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բարելավվել են ենթակառուցվածքները

Հայաստանի և Եվրոպոլի համագործակցությունը զարգանում է. Հաագայում բացվել է ՀՀ կապի սպայի գրասենյակը

Հայ մարմնամարզիկները հաղթահարել են ԵԱ-ի որակավորման փուլի արգելքը