Նոր քաղաքային ավտոբուսները Երևանում մի քանի փուլերով կմտնեն երթուղի. Հայկ Մարության
1 րոպեի ընթերցում
![Նոր քաղաքային ավտոբուսները Երևանում մի քանի փուլերով կմտնեն երթուղի. Հայկ Մարության](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/11/1069282.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել է, որ արդեն մի քանի օրից մայրաքաղաքի փողոցներում կտեսնենք նոր քաղաքային ավտոբուսները, որոնք մի քանի փուլերով կմտնեն երթուղի։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 211 հատ 8,6 մետրանոց այս ավտոբուսները ձեռք են բերվել Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով։
«Բնականաբար, մենք շարունակում ենք տրանսպորտի ռեֆորմը, և արդեն նախապատրաստում ենք ավտոբուսների նոր խմբաքանակի գնման մրցութային փաթեթը»,- հայտնել է Մարությանը։