Հասարակական

Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շերբակովին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, մանրամասնելով, որ Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության ընթացքում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական դաշնակցային համագործակցությանը, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում