ԱՄՆ կոնգրեսականը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան դատապարտել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողությունները: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի: Կոչ եմ անում պետդեպարտամենտին օգնել՝ դեէսկալացիայի ենթարկելու իրադրությունը, քանի դեռ ավելի շատ մարդկային զոհեր չեն գրանցվել: Ամերիկան պետք է կանգնի ընդդեմ մարդու իրավունքների ոտնահարումների»,- հայտարարել է նա:

Նոյեմբերի 16-ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ հանցավոր կերպով ոտնահարել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հարձակում գործելով արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 17-ի, ժամը 10։00-ի դրությամբ, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։

Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։

Հայերեն العربية English Français Русский

Նարեկ Կարապետյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում քննչական գործողություններ են կատարվում. ՔԿ

Ալիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով

Astana Hub-ը միջազգային ստարտափերին հնարավորություն է տալիս գործունեություն ծավալել Ղազախստանում

Շիրակի մարզում մեկնարկել է հացահատիկի բերքահավաքը

Հայաստանի և Վրաստանի սահմանապահ զորքերի պատվիրակությունները քննարկել են սահմանային անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր

Այս տարվա առաջին կիսամյակում Լոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվել, բացահայտվել է սպանության նախապատրաստության 5 դեպք

Արարատ Միրզոյանն ու Համիդ Ղանբարին քննարկել են Հայաստան-Իրան ռազմավարական օրակարգի մի շարք հարցեր

«Երևանյան բեսթսելեր». Հենրիխ Մխիթարյանի գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, հունիս, 2026

Աբովյան փողոցից ապամոնտաժվել են ապօրինի մետաղական կրպակները

Եվրոպական ինդեքսներ - 30/07/26