Առանց մեկնաբանության. Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա` 0:5

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունեց Հյուսիսային Մակեդոնիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային 15 րոպեների ընթացքում Հյուսիսային Մակեդոնիան հիմնականում տիրում էր նախաձեռնությանը, իսկ Հայաստանը երբեմն սուր հակագրոհում էր: Հյուսիսմակեդոնացիները կարողացան օգտվել Հայաստանի ընտրանու պաշտպանական սխալից 22-րդ րոպեին և ներխուժելով տուգանային հրապարակ` գնդակն ուղարկեցին Յուրչենկոյի պաշտպանած դարպասը: Գոլն իր ակտիվում գրանցեց Ալեքսանդր Տրայկովսկին: Բաց թողած գնդակից հետո Հայաստանի ընտրանին նետվեց հետ բերելու կորցրածը: Սակայն հյուրերը կարողացան հակագրոհներից մեկ ժամանակ կրկնապատկել հաշվի տարբերությունը: Հեռահար գոլով դարպասը գրավեց Էնիս Բարդին:

Երկրորդ կեսի 65-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանը խախտեց խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց և դուբլի հեղինակ դարձավ Էնիս Բարդին: Խաղակեսի վերջնամասում Հյուսիսային Մակեդոնիան խփեց նաև 4-րդ գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Միլան Ռիստովսկին: Ամեն ինչ եզրափակվեց 89-րդ րոպեին նշանակված հերթական 11 մետրանոց հարվածով, որն անվրեպ իրացրեց Էնիս Բարդին` դառնալով հեթ-տրիկի հեղինակ:

Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա`0:5:

Մունդիալի ընտրական փուլի վերջին տուրում` նոյեմբերի 14-ին, Հայաստանի ընտրանին Երևանում կընդունի Գերմանիայի հավաքականին:

Հայերեն

Աբովյանի նախկին համայնքապետը կեղծ աճուրդ-վաճառքների միջոցով ձեռք է բերել մսուր-մանկապարտեզին և գեղարվեստի դպրոցին հատկացված հողամասերը

Իսրայելի ռմբակոծության հետևանքով Գազայի հատվածում մեկ օրում շուրջ 50 պաղեստինցի է զոհվել

Բաքվում պահվող հայ գերիները գտնվում են կյանքի իրական սպառնալիքների ներքո․ Սիրանուշ Սահակյան

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին Հայաստանի պատմության թանգարանում Ֆրանսիայից բերված եզակի ցուցանմուշներ կներկայացվեն

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հանրային խորհրդի կազմավորման մասին

Աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունն աճել է ռեկորդային 304 միլիարդ դոլարով

ՀՀ ՄԻՊ-ն Արզնի համայնքի ղեկավարի հետ քննարկել է ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերելի հարցեր

Պեսկովը հերքել է Զելենսկիի մեղադրանքները Չինաստանին ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ներքաշելու մասին

ՀՀ ԱԺ պատգամավորը Օսլոյում հանդիպումներ է ունեցել Նորվեգիայի խորհրդարանի և կառավարության ներկայացուցիչների հետ

Իրանը սպառնացել է դադարեցնել համագործակցությունն ԱԷՄԳ-ի հետ և վտարել նրա տեսուչներին