Աշխարհ

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

1 րոպեի ընթերցում

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Երկու օր տևած արևադարձային տեղատարափ անձրևը ջրհեղեղի է հանգեցրել Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում։ Որոշ շրջաններում շենքերի առաջին հարկերը ջրով են լցվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բանգկոկից հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Հորդառատ անձրևների և երկրի մի քանի շրջաններում ջրանցքների՝ ափերից դուրս գալու հետևանքով Բանգկոկում ջրհեղեղի խորությունը հասել է 50 սանտիմետրից մինչև 1,5 մետրի։ Բանգկոկի վարչակազմը քաղաքում հայտարարել է արտակարգ դրություն։

Thai PBS հեռուստաալիքի ուղիղ եթերում ելույթ ունենալով՝ Բանգկոկի նահանգապետ Չատչատ Սիթթհիպհանը հանրայնացրել է կառավարությանը և քաղաքային գործակալություններին պատկանող շենքերի ցանկը, որոնք ունեն բազմահարկ կայանատեղիներ, որտեղ բնակիչներին թույլատրվում է ժամանակավորապես կայանել իրենց մեքենաները: Նա նաև հայտարարել է քաղաքում դպրոցների փակման մասին։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում