Հասարակական

Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2023-ին

2 րոպեի ընթերցում

ԱՐՄԱՎԻՐ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2023 թվականին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նախարարի խոսքով՝ մի փոքր խնդիր կա Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հետ կապված, քանի որ շինարարություն իրականացնող նախորդ ընկերության նկատմամբ դատական գործընթաց կա:

«Այդ հատվածում երկու գործընթաց ենք նախաձեռնել՝ հնարավորինս մեղմել վթարավտանգ վայրերը, կահավորել լրացուցիչ նշաններով կահավորելու կամ կատարել այլ շինարարական աշխատանքներ անելու։ Բայց դրան զուգահեռ գլխավոր գործընթացը այն է, որ պետք է կազմակերպվի մրցութային փուլ, ընտրվի նոր շինարարական ընկերություն և բուն շինարարական գործընթացը նախաձեռնել։ Դրա համար դժվար է ժամկետները ասել, բայց կավարտենք այդ հատվածը 2023 թվականին»,- նշեց Սանոսյանը։

Անդրադառնալով Թալին-Լանջիկ ու Լանջիկ-Գյումրի հատվածների մասին՝ նախարարը հայտնեց, որ մեկ ուղղությամբ ճանապարհն արդեն պատրաստ է, և 2022 թվականին երկու հատվածն էլ ավարտին կհասցվի։

«Մի ճանապարհը պատրաստ կլինի հաջորդ տարվա սեպտեմբերին, իսկ մյուսը՝ տարեվերջին»,- եզրափակեց Սանոսյանը։

Հայերեն

Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունը կկայանա ապրիլի 26-ին

«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվն ընդլայնվել է

Սամբիստները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն մեծաթիվ պարտվիրակությամբ

«Գեղարդ» հիմնադրամը դատապարտում է Բաքվի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման փորձը

Երևանի քաղաքապետը հավանական է համարում երկփուլ մրցույթի միջոցով Նուբարաշենում աղբի վերամշակման կայանի կառուցումը

Իրանը պատրաստ է իր միջուկային ծրագիրն ավելի թափանցիկ դարձնել

Բարձրաստիճան զինվորականները հանդիպել են Գեղարքունիքի մարզի բարձր դասարանների դպրոցականների հետ

Լարված իրավիճակ ԱԺ-ում

ԱԺ-ն ընդունեց հայտարարագրերի ներկայացման սկզբնաժամկետ ու վերջնաժամկետ սահմանող օրինագիծը

Սիրիայում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները հնարավոր գրոհների մասին ԱՄՆ-ի նախազգուշացումներից հետո