Ֆումիո Կիսիդան վերընտրվեց Ճապոնիայի վարչապետի պաշտոնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները նոյեմբերի 10-ին կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նախագահ Ֆումիո Կիսիդային վերընտրել են երկրի վարչապետի պաշտոնում: Քվեարկությունը հեռարձակվել Է խորհրդարանի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կիսիդայի թեկնածության օգտին քվեարկել Է 465 պատգամավորներից 297-ը՝ հիմնականում ԼԴԿ-ից եւ կառավարող կոալիցիայի գծով վերջինիս կրտսեր գործընկեր «Կոմեյտո» կուսակցությունից, որոնք միասին բացարձակ մեծամասնություն ունեն ստորին պալատում: Նրան հետեւող՝ ընդդիմադիր՝ Ճապոնիայի սահմանադրական-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Յուկիո Էդանոն ստացել Է 108 ձայն: Վերին պալատում քվեարկության արդյունքներով Կիսիդան հավաքել Է 242 հնարավորից 141 ձայն, իսկ Էդանոն՝ 60:

Դրա հետ մեկտեղ վարչապետին ընտրելիս սորին պալատը գերակայություն ունի վերին պալատի նկատմամբ, եւ հենց այնտեղ քվեարկության արդյունքն Է որոշում կառավարության նոր ղեկավարին: Կիսիդան կառավարող կուսակցության նախագահի պաշտոնն զբաղեցրել Է սեպտեմբերի 29-ին, իսկ հոկտեմբերի 4-ին ընտրվել Է վարչապետ: Նրա վերանշանակումն այդ պաշտոնում ընդունված ընթացակարգ Է խորհրդարանի ստորին պալատի՝ հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների արդյունքներով: ԼԴԿ-ն դրանից հետո կորցրել Է տեղերի մի մասը, բայց պահապնել Է բացարձակ մեծամասնությունը (465 տեղից 261-ը), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Français Русский Türkçe

Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին

Նուբարաշենում աղբակույտից դուրս բերված քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Ռուբինյանն ու Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգը

Իրանի հետախուզությունը հայտնել է «Մոսադ»-ի հետ կապ ունեցող վարձկանների ձերբակալման մասին

Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն». Արփինե Սարգսյանը՝ «ոսկե անձնագրերի» սխեմայի մասին

Իտալիայի 27 խոշոր քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել

«Subway» արագ սննդի միջազգային ցանցը դիտարկում է Հայաստանում 60-ից ավելի մասնաճյուղ բացելու հնարավորությունը

Օգոստոսի 7-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում խնձորի բերքը կարող է այս տարի աճել 17,5%-ով. Moldpres

Բուլղարիայում գործարկվել է Սև ծովի ջրային սպորտաձևերի ծառայությունների ինտերակտիվ քարտեզ․ BTA