Անխտիր բոլոր դպրոցները պետք է ունենան առարկայական լաբորատորիաներ. նախարար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ունի որոշում, որ անխտիր բոլոր դպրոցներում պետք է առարկայական լաբորատորիաներ լինեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց նախարար Վահրամ Դումանյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը:

«Մենք ունենք որոշում, որ անխտիր մեր բոլոր 1400 դպրոցներում պետք է առարկայական լաբորատորիաներ լինեն՝ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և այն առարկաների, որոնք լաբորատորիայի կարիք ունեն, որ տեսական և գործնական գիտելիքներ մատուցվեն աշակերտներին»,- ասաց Դումանյանը:

Նախարարությունը դիտարկում է նաև դպրոցներում այլ տիպի լաբորատորիաների ստեղծում, բայց դրանք ոչ բոլոր դպրոցների համար կլինեն: Դրանք կլինեն՝ ըստ անհրաժեշտության, ըստ դպրոցների մակարդակի: Սակայն առայժմ վերջնական որոշում չկա, թե որտեղ ինչ լաբորատորիա կլինի՝ ի տարբերություն առարկայական լաբորատորիաների:

Հայերեն

Հնդկաստանում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել Նյու Դելիում տեղատարափ անձրևների պատճառով

Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելն այս պահին հնարավոր չէ. Փաշինյանի ճեպազրույցը՝ ռուսական լրատվամիջոցներին

Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 4000-ը

Անա Բրնաբիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար

Meta-ն տուգանվել է 567 միլիոն դոլարով՝ իր հարթակներում երեխաների անվտանգության հետ կապված գործով

Վարչապետը պատասխանել է ռուսական ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին

Եմենի կառավարության ուժերի դեմ հութիների հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել. France 24

Եկատերինբուրգում ԱԹՍ-ների հարվածների պատճառով Wildberries-ի պահեստից 800 մարդ է տարհանվել

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ. ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է 2026-ի առաջին կիսամյակի տվյալները