Աշխարհ

Հնդկաստանում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել Նյու Դելիում տեղատարափ անձրևների պատճառով

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել Նյու Դելիում տեղատարափ անձրևների պատճառով

Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը (IMD) եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է հայտարարել մայրաքաղաք Նյու Դելիում տեղատարափ անձրևների պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է PTI լրատվական գործակալությունը:

Նյու Դելիի մի քանի շրջանում սաստիկ տեղատարափն առաջացրել է լայնածավալ խցանումներ և հեղեղումներ: Այդ կապակցությամբ IMD-ն տագնապի կարմիր մակարդակ է հայտարարել՝ կանխատեսելով առաջիկա ժամերին չափավոր անձրևներ տարածքի մեծ մասում և տեղ-տեղ սաստիկ տեղատարափներ՝ ամպրոպների և կայծակների ուղեկցությամբ:

Ներկայիս մուսսոնային անձրևների սեզոնով պայմանավորված՝ համանման եղանակային պայմաններ են դիտվում նաև Հնդկաստանի այլ տարածաշրջաններում: Վատ եղանակն առաջացնում է սողանքներ և հեղեղումներ: Ասամի նահանգում տարերքի մոլեգնումից վերջին օրերին արդեն զոհվել է 97 մարդ: Հնդկաստանի արևելյան Ջարքհանդի նահանգում 20 մարդ է զոհվել կայծակի հարվածներից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում