Իրավունք

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ. ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է 2026-ի առաջին կիսամյակի տվյալները

1 րոպեի ընթերցում

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ. ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է 2026-ի առաջին կիսամյակի տվյալները

2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբեր­յալ քննվել է 307 քրեական վարույթ (2025-ին՝ 508), որից 193-ը փո­խանցվել է 2025 թվա­կա­նից, իսկ 114-ը վարույթ է ընդունվել 2026 թվա­կանի ընթացքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

307 քրեական վարույթից 21-ը՝ 47 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2025-ին՝ 29 վարույթ՝ 72 անձ), 14-ը կարճ­վել է (2025-ին՝ 71), որից 8-ը` ռեաբիլիտացնող (2025-ին՝ 41), իսկ 6-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2025-ին՝ 30), 67 քրեական վարույթ (2025-ին՝ 121) ուղարկվել է այլ մարմին, 25-ը` միացվել է (2025-ին՝ 29), 16-ը հաշվառվել են որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2025-ին՝ 30), 164-ը փոխանցվել է 2026 թվականի 2-րդ կիսամյակ (2025-ին՝ 228):

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով ավարտված քրեական վարույթներով  պատճառված գույքային վնասը կազմել է 247 մլն 36 հազար ՀՀ դրամ, որից մինչ­դա­տա­կան վարույթի ընթացքում վերականգնվել է 19 մլն 940 հազար ՀՀ դրամը, արգե­լանք է դրվել 53 մլն 740 հազար ՀՀ դրամ արժողության գույքի վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում