Ասֆալտապատվել է Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցի բակը

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի բակի տարածքն ասֆալտապատվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարության կողմից հատկացվել է 3 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել եւ ավարտվել են հոկտեմբեր ամսի ընթացքում։ Դպրոցի բակն ասֆալտապատվել է 300 քառակուսի մետր մակերեսով։ «Շինարարական աշխատանքներն իրականացրել են «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ ճանապարհաշինարարները։ Կատարվել է դպրոցի բակային տարածքի հարթեցում, խճային հիմքի կառուցում, եւ ասֆալտբետոնե շերտի տեղադրում։ Այս ծրագրի իրականացումը մեծ իրադարձություն է մեր դպրոցի կյանքում, քանի որ դպրոցի մանկավարժները եւ աշակերտները երկար տասնամյակների ընթացքում ստիպված են եղել օգտվել անհրապույր, փոշոտ կամ ցեխոտ բակից։ Հիմա արդեն նրանք դպրոց են հաճախում եւ օգտվում են միանգամայն բարեկարգված ու մաքուր բակից»,-պատմեց դպրոցի տնօրեն Վարդ Ավետիսյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները