Հասարակական

Պատմության հետագծով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:1829 թ. նոյեմբերի 2-ին ծնվել է Միքայել Նալբանդյանը` նշանավոր հայ գրող, բանաստեղծ (մահ.` 1866 թ.): Միքայել Նալբանդյանը հեղափոխականի մի կերպար է իր ազգային գործունեության և բանաստեղծության մեջ: Նալբանդյանի անունը գլխավորապես կապված է շուրջ տասնյակ հեղափոխական երգերի հետ, որոնց մեջ ցույց է տալիս ազատության սերն ու գաղափարը՝ բուռն ու կրքոտ շեշտով։ Այսպես՝ «Ազատություն», «Մանկության օրեր», «Մեր Հայրենիք» և այլն։ Իր բանաստեղծություններում ձգտում է հեղափոխությամբ արթնացնել ժողովրդին:

-1972 թ. նոյեմբերի 2-ին ծնվել է Սարգիս Հովսեփյանը` հայ ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստը:

-2008 թ. նոյեմբերի 2-ին ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի հռչակագիրը:

-1570 թ. նոյեմբերի 2-ին Նիդերլանդներում տեղի ունեցավ մեծ ջրհեղեղ, որի հետևանքով մոտ 20 000 մարդ զոհվեց Հյուսիսային ծովում:

-1699 թ. նոյեմբերի 2-ին ծնվել է Ժան Բատիստ Շարդենը` ֆրանսիացի նկարիչ: Մարդու ու առարկայի խորը և մանրակրկիտ ուսումնասիրումը Շարդենին հանգեցրել է դասական պարզ և հստակ ոճի որդեգրման։ Նրա կենցաղային պատկերները ներթափանցված են խոր քնարականությամբ, հասարակ մարդու հանդեպ ունեցած սիրով, նրանց ներքին և արտաքին նկարագրի ճշմարտացիությամբ:

-1870 թ. նոյեմբերի 2-ին ծնվել է Մուշեղ Բագրատունին` հայ երգիծական գրականության նշանավոր դեմքերից, լրագրող, հրապարակախոս և հասարակական գործիչ:

-1938 թ. նոյեմբերի 2-ին Հունգարիան գրավում է Սլովակիայի հարավային մասը:

-1956 թ. նոյեմբերի 2-ին Հունգարիայի կառավարությունը հայտարարում է Վարշավյան դաշինքից դուրս գալու մասին:

Ա. Հ.

Հայերեն

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ

Վրաստանի վարչապետը Թբիլիսիում մասնակցել է Զուրաբ Ծերեթելիի հոգեհանգստի արարողությանը

Իրանի Բենդեր Աբաս նավահանգստում պայթյուն է որոտացել

ԱՄՆ-ին չի հաջողվել լիակատար վերահսկողություն սահմանել Եմենի օդային տարածքում

Ծանրամարտի պատանիների և երիտասարդների ԱԱ-ում Հայաստանն ունի 7 մասնակից

ՄԻՊ–ն ու Հունաստանի դեսպանը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցեր

Վրաստանում ներկայացրել են երկրի բնակչության թվաքանակը

Պետք է քայլեր ձեռնարկել՝ անասնաբույժի մասնագիտությունը երիտասարդների համար գրավիչ դարձնելու համար. Գևորգ Պապոյան

Սուրբ Պետրոսի հրապարակում վերջին հրաժեշտն են տալիս Հռոմի Ֆրանցիսկոս պապին

Հնդկաստանի և Պակիստանի սահմանին երկրորդ օրն անընդմեջ փոխհրաձգություն է տեղի ունենում