Հայաստան

Պետք է քայլեր ձեռնարկել՝ անասնաբույժի մասնագիտությունը երիտասարդների համար գրավիչ դարձնելու համար. Գևորգ Պապոյան

2 րոպեի ընթերցում

Պետք է քայլեր ձեռնարկել՝ անասնաբույժի մասնագիտությունը երիտասարդների համար գրավիչ դարձնելու համար. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 26-ին մասնակցել է «Անասնաբույժների միջազգային օրվան» նվիրված «Անասնաբույժները՝ որպես հանրային և պարենային անվտանգության երաշխավորներ» խորագրով համաժողովին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից: 

«Մեր բոլորի ջանքերը պետք է միտված լինեն որակյալ մասնագետներ ունենալու գործին, որոնք զինված կլինեն ժամանակակից գիտելիքներով և հմտություններով, և պետք է շարունակել քայլեր ձեռնարկել՝ անասնաբույժի մասնագիտությունը երիտասարդության համար գրավիչ դարձնելու ուղղությամբ, քանի որ առանց կայացած անասնաբուժության՝ երկրի տնտեսությունը չի կարող զարգանալ։ Միայն այս կայունության շնորհիվ է հնարավոր ստեղծել այն անհրաժեշտ հիմքը, որը կնպաստի մեր ազգաբնակչության համար առողջ և անվտանգ սննդամթերքի արտադրությանը՝ ապահովելով ամբողջ արժեշղթան՝ ֆերմայից մինչև սեղան», - նշել է Գևորգ Պապոյանը՝ շնորհավորելով անասնաբույժներին մասնագիտական տոնի առթիվ:

Միջոցառման ընթացքում քննարկվել են անասնաբուժության ոլորտին, այդ թվում՝ կենդանիներին վերաբերող հիվանդությունների տարածմանը, կանխարգելմանն ու բուժմանը, ինչպես նաև ոլորտում նորարարական մեթոդների ներդրման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։

Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի համագործակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում