Ինովացիա

NASA-ն և SpaceX-ը եղանակային պայմաններից ելնելով փոխել են Crew Dragon-ի թռիչքի ժամկետը

1 րոպեի ընթերցում

NASA-ն և SpaceX-ը եղանակային պայմաններից ելնելով փոխել են Crew Dragon-ի թռիչքի ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան NASA-ն և SpaceX ընկերությունը եղանակի պատճառով փոխել են Crew Dragon տիեզերանավով անձնակազմին Միջազգային տիեզերակայան երրորդ անգամ տեղափոխելու ժամկետները: Եթե նախապես կար որոշում թռիչքն իրականացնել հոկտեմբերի 31-ին, ապա հիմա որոշվել է առաքելության Տիեզերք ուղարկել նոյեմբերի 3-ին: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին ասվում է NASA-ի հայտարարության մեջ:

SpaceX ընկերության տիեզերանավում լինելու են երեք ամերիկացի տիեզերագնացներ՝ Ռաջա Չարին, Թոմ Մարշբերնը և Քայլա Բերոնը, ինչպես նաև Եվրոպական տիեզերական գործակալության տիեզերագնաց Մաթիաս Մաուրերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում