«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 33-ամյա կալանավոր է մահացել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ, Ֆրանսիայի քաղաքացի, 1988թ. ծնված Ա. Ս.-ի ինքնազգացողությունը հոկտեմբերի 21-ին, ժամը 11։10-ի սահմաններում, կտրուկ վատացել է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից, մանրամասնելով, որ վերջինիս է այցելել հիմնարկի բժիշկը, սակայն րոպեներ անց՝ ժամը 11։35-ի սահմաններում, արձանագրվել է Ա. Ս.-ի կենսաբանական մահը։

Նշվում է, որ Ա. Ս.-ն կալանավորվել էր 2021թ. սեպտեմբերի 4-ին, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար:

ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնում մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Դեպքի կապակցությամբ քրեակատարողական ծառայողների գործողություններում հնարավոր կարգապահական խախտման հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի հանձնարարությամբ իրականացվում է ուսումնասիրություն

Հայերեն

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ

Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քննելու նպատակով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով

Հոկտեմբերի 3-ի միջոցառումների անոնս

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Մոլդովան չի բացառում Ռուսաստանի դեսպանին արտաքսելու հնարավորությունն ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերից հետո. Moldpres

Զելենսկին հայտնել է, որ Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ առանց պահպանելու նախկինում գործող սահմանափակումները

Դավիթ Թադևոսյանն ընդունել է «Մայքրոչիփ Թեքնոլոջի» ընկերության ներկայացուցիչներին

Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին

Լիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի և սփյուռքահայ գործիչ Պերճ Աբգարյանի հետ

Իրանը ԵԱՏՄ-ն համարում է համատեղ զարգացման կարևորագույն հարթակներից մեկը