Մշակույթ

Սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին գալիս է Հայաստան Ազնավուրին և Թարիվերդիևին նվիրված նախագծով

1 րոպեի ընթերցում

Սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին գալիս է Հայաստան Ազնավուրին և Թարիվերդիևին նվիրված նախագծով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան է գալիսհանրաճանաչսաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին, որը հանդես կգա Շառլ Ազնավուրին և Միքայել Թարիվերդիևին նվիրված համերգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա հոկտեմբերի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան): Որպես դիրիժոր հանդես կգա Հարություն Արզումանյանը, որպես մենակատար՝ Ֆեդերիկո Մոնդելչին։ Կհնչեն Շառլ Ազնավուրի և Միքայել Թարիվերդիևի ստեղծագործությունների նոր մշակումներ:

Ֆեդերիկո Մոնդելչիի յուրաքանչյուր ելույթ սպասված է Հայաստանում։ Սաքսոֆոնահարն առաջին անգամ չէ, որ ելույթ է ունենում մեր երկրում։ Նա մշտապես խոստովանում է՝ հայ հանդիսատեսը հրաշալի է, իսկ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համագործակցությունը հիանալի է համարում: Ամեն անգամ մեր երկրից մեկնելիս փաստում է՝ Հայաստան վերադառնալու մեծ ցանկություն ունի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում