Հասարակական

Ներքին Գետաշեն եւ Ջիլ գյուղերի դպրոցներում բացվել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի թիվ 2 եւ Ջիլ գյուղի միջնակարգ դպրոցներում «Հայ կրթական հիմնարկություն» կազմակերպության միջոցներով այսուհետև գործելու են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «ԱՄՆ հայ կրթական հիմնարկություն» կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Արմինե Հարոյանը, ինժեներական լաբորատորիաները տեղադրվել են «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» կազմակերպության հետ համագործակցությամբ։ Լաբորատորիաների սարքավորումների ձեռք բերման եւ տեղադրման համար «Հայ կրթական հիմնարկության» կողմից տրամադրվել է 20 հազար ԱՄՆ դոլար։ «Ներքին Գետաշենում «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում դասընթացների կհաճախեն 1 500, Ջիլում՝ 96 աշակերտ։ Դասավանդվելու են ռոբոտաշինություն, սարքաշինություն, մոդելավորում եւ տպագրություն։ Նախապատվությունը մեր կողմից տրվել է այս երկու դպրոցներին այն առումով, որ Ներքին Գետաշենում շատ մեծ էր աշակերտների քանակը, իսկ ահա Ջիլ գյուղի սահմանամերձ լինելու հանգամանքին ավելացել էր նաեւ մեկ այլ հիմնավոր առիթ. այդ դպրոցի աշակերտները հատուկ գրավոր խնդրանքով դիմել էին մեզ, եւ նրանց խնդրանքը կատարվեց»,- նշեց Արմինե Հարոյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Սուրբ Պետրոսի հրապարակում վերջին հրաժեշտն են տալիս Հռոմի Ֆրանցիսկոս պապին

Հնդկաստանի և Պակիստանի սահմանին երկրորդ օրն անընդմեջ փոխհրաձգություն է տեղի ունենում

Հռոմում տեղի է ունեցել Թրամփի և Զելենսկիի հանդիպումը

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություններ

Մխիթար Հայրապետյանը կմեկնի արձակուրդ

Մեր քաղաքականությունն է՝ ՀՀ սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնել սահմանապահների ներկայությունը. վարչապետ

Իրանն ու ԱՄՆ–ն կվերսկսեն բանակցությունները նոր միջուկային համաձայնագրի շուրջ

Նոր քաղաքային անտառ է հիմնվում․ վայրը՝ Աշտարակի խճուղուց դեպի Երևան մուտքի լանջերն են

Թրամփը նախատեսում է Հռոմում հանդիպել Մելոնիի, Սթարմերի և Զելենսկիի հետ

Միջազգային հյուրեր և փորձի փոխանակում․ Profood Armenia-ն 3 օր սպասում է բոլորին մարզահամերգային համալիրում