Միացյալ Նահանգներ

Հռոմում տեղի է ունեցել Թրամփի և Զելենսկիի հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Հռոմում տեղի է ունեցել Թրամփի և Զելենսկիի հանդիպումը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ մեջբերելով նախագահ Զելենսկիի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովի խոսքերը։

Երկու առաջնորդներն էլ գտնվում են Հռոմում, որտեղ մասնակցում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը։ 

Հռոմի Ֆրանցիսկոս պապի հրաժեշտի արարողությունն անցկացվում է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում։ Արարողությանը մասնակցում են նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում