Սպորտ

Ավարտվել է «ՉեսսՄուդ» միջազգային մրցաշարը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորում ավարտվել է Հայաստանի շախմատի ակադեմիայի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնած «ՉեսսՄուդ» միջազգային մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ա և Բ խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով անցկացված մրցաշարին մասնակցել է 12 երկրների ավելի քան 200 շախմատիստ, այդ թվում` 25 միջազգային գրոսմայստեր, 40 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետ: Ա խմբում լավագույն արդյունքը գրանցել է Ռուսաստանի ներկայացուցիչ գրոսմայստեր Ալեքսեյ Գոգանովը, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր: Այս խմբում հայ շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցել է Տիգրան Պետրոսյանը, որը Սունիլդուտ Լինա Նարայանանի (Հնդկաստան) և Լևան Պանցուլայայի (Վրաստան) հետ վաստակել է 7 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը:

Բ խմբում հաղթողի կոչմանն արժանացել է Արգիշտի Պետրոսյանը: Նա վաստակել է 8 միավոր՝ երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած Արտակ Ալիխանյանին և Ռուդոլֆ Փաշիկյանին գերազանցելով կես միավորով:

«ՉեսսՄուդ»միջազգայինմրցաշարիընդհանուրմրցանակայինֆոնդը10 250 000ՀՀդրամէ:

Հայերեն

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ քրեական գործից

Ապրիլի 17-ի միջոցառումների անոնս

Ազդարարվել է տարվա կարևորագույն տեխնոլոգիական միջացառման՝ «ԴիջիԹեք 2025»-ի նախապատրաստական փուլի մեկնարկը

Լոս Անջելեսի շրջանում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակվել

ՀՀ նախագահն ու Սլովենիայի փոխվարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Մարոկկոյին 825 միլիոն դոլար արժողությամբ Stinger հրթիռների վաճառքին

Viva ընկերությունն ահազանգում է խարդախության նոր եղանակի մասին

Կառավարությունն արել է ամեն ինչ, որպեսզի ԼՂ հայության իրավունքները և անվտանգությունը հասցեագրվեն. ԱԳ նախարար

Վրաստանի նախագահը պաշտոնական այց կկատարի Հայաստան

ՀՀ վարչապետը մասնակցել է Ոստիկանության տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին