Հասարակական

Արին գյուղում բռնկված հրդեհը մարվել է, այրվել է 4000 հակ անասնակեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արին գյուղում բռնկված հրդեհի մարմանը հոկտեմբերի 11-ին ներգրավվել է մեկ տրակտոր և երկուինքնաթափ բեռնատար ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։26-ին,մարվել՝ 18:40-ին:Այրվել է 4000, ծխացել՝ ևս 4000 հակ անասնակեր, ջերմահարվել են պտղատու ծառեր․ կանխվել է հրդեհի տարածումը կից անասնագոմ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

«Հիշեցնենք, որհոկտեմբերի 10-ին, ժամը 22։30-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին գյուղում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի անասնագոմին կից պահեստավորած անասնակերը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է համայնքապետարանի մեկ տրակտոր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Հայաստանի աթլետիկայի առաջնության հաղթողները հայտնի են

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության խորհրդարանի նախագահը

Երևանի հեստապարային ակումբներ գիշերային ստուգայցերի արդյունքում կազմվել է չորս արձանագրություն, իրականացվել՝ մեկ վարչական վարույթ

Երևանի բնակիչները շրջայց են կատարել քաղաքի կանաչապատ տարածքներով

Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում զոհերի թիվը մոտենում է 54 հազարի

Կոլումբիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն ինը մարդ է զոհվել

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին

Գյումրիում իրականացվում է բացօթյա կինոթատրոնի ստեղծման նախագիծ

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը