Քաղաքականություն

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

1 րոպեի ընթերցում

Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ժամանեց Հայաստան։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ռոբերտ Ֆիցոյին Երևանի «Զվարթնոց» օդանավակայնում դիմավորեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմը տեղեկացրել էր, որ Հայաստան Սլովակիայի վարչապետի պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համաժողովին կմասնակցեն նաև Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, ինչպես նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ 

Կարդացեք հոդվածը` العربيةفارسیTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում